Կանեփի 139 թուփ է հայտնաբերվել 64-ամյա քաղաքացու բակում
Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի 64-ամյա մի բնակիչ թմրամիջոց է ապօրինի պատրաստում, պահում և օտագործում:
Օգոստոսի 10-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները նշված տան բակում հայտնաբերեցին կանեփի 139 բույս:
Ըստ 64-ամյա տղամարդու՝ կանեփն ինքն էր ցանել ու աճեցրել՝ հետագայում օգտագործելու համար:
Շիրակի մարզի քննչական վարչությունում վարույթը շարունակվում է:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: