Հետախուզվող տղամարդը ներկայացել է բաժին
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/parek.jpg)
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 8-ին բաժին է ներկայացել 51-ամյա Վրեժ Մ.-ն, որը օգոստոսի 4-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքիի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: