Բաժիններ՝

«Քննիչն ասաց՝ գործն 80 տոկոսով բացահայտված է»․ Սիսիանի զորամասում մահացած հայտնաբերված 19-ամյա զինծառայողի հորեղբայր

Հուլիսի 14-ին Սիսիանի զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում հրազենային կրակոցից մահացած հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող 19-ամյա Արսեն Մանուկյանի սպանության առնչությամբ Քննչական կոմիտեում նախաքննությունը շարունակվում է։

Զինծառայողի հորեղբայրը՝ Էդիկ Մանուկյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ 2 օր առաջ Արսենի հոր և եղբոր հետ գնացել են Քննչական կոմիտե, որտեղ վստահեցրել են՝ ամեն ինչ անում են, որպեսզի դեպքը բացահայտվի․

«Քննիչն ասաց՝ գործն արդեն 80 տոկոսով բացահայտված է։ Մի 300 էջանոց թղթեր էին դրել դիմացներս․․․ Իմացանք, որ դիրքի ավագը, որն այս պահին այս միջադեպի առնչությամբ կալանավորված է, մի զինվորի գլուխ էլ էր ջարդել, բայց քողարկել էին, ասել էին՝ զինվորը ընկել է, բայց ունքի հատվածում բացվածք է ունեցել»։

Կարդացեք նաև

Ճշտող հարցին, թե  Քննչական կոմիտեի տված պարզաբանումը, թե գործն 80 տոկոսով բացահայտված է, կարելի  է ենթադրել, որ դիրքի ավա՞գն է սպանել Արսենին, թե՞ այլ հանգամանքներ են պարզ դարձել, Էդիկ Մանուկյանն ասաց․

«Ո՛չ, էդ բանը բացառում են։ Բացառում են, որ դիրքի ավագն է սպանել, ուզում են ինքնասպանություն որակել, բայց այդպիսի բան չէր կարող լինել․․․

Ես դիահերձարանում որ երեխուն տեսա՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում, միանգամից հասկացա, որ ինքը չէր կարող իրեն գլխից կրակել, այն էլ՝ ավտոմատով։ Քննիչը՝ Ավագ Ավագյանը, նորմալ երիտասարդ է, ամեն ինչ անում է, որ բացահայտի գործը։ Հիմա սպասում ենք փորձաքննության պատասխաններին․․․»։

Տեսանյութեր

Լրահոս