Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

 Երևան քաղաքում՝

Oգոստոսի 03-ի ցերեկը, 04-ին, 08-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 05-07-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 03-ին կեսօրից հետո, 04-08-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 05-06-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս