Իրանի հարավում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Սու-22 կործանիչը, որը պատկանում էր Իրանի զինված ուժերի ընտրի ստորաբաժանմանը՝ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմին, օգոստոսի 2-ին վթարի է ենթարկվել Շիրազի նահանգում, որը գտնվում է երկրի հարավում: Այդ մասին հայտնել է տեղի IRNA գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ երկու օդաչուներն էլ, որոնք գտնվել են ինքաթիռում, ստացել են վնասվածքներ եւ տեղափոխվել հոսպիտալ:

Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությունը տեղեկացրել է, որ կործանման պատճառ է դարձել տեխնիկական խափանումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031