Այս փոքրիկն այսօր առաջին անգամ լսեց. Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել.
«Այս փոքրիկն այսօր առաջին անգամ լսեց առողջապահության նախարարության ծրագրի` Ականջի խխունջի պատվաստման (կոխլեար իմպլանտացիայի) և արհեստավարժ մասնագետների շնորհիվ։
4 տարվա ընթացքում լիարժեք լսելու հնարավորություն է ստացել 51 երեխա»,-գրել է նա։