«Քաղաքականությունն այն տեղն է, որ փլավ չեն բաժանում, մանավանդ մեր երկրում՝ հոկտեմբերի 27 է եղել»

«Քաղաքականություն մտնող մարդը միշտ պետք է նկատի ունենա այդ հեռանկարը, դա նաև ինձ է վերաբերում: Քաղաքականությունն այն տեղն է, որ փլավ չեն  բաժանում, մանավանդ մեր երկրում՝ հոկտեմբերի 27 է եղել»,-168.am-ին ասաց ՀՀ նախագահի թեկնածուն Վարդան Սեդրակյանը՝ մեկնաբանելով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ հունվարի 31-ին կատարված մահափորձը:

Վարդան Սեդրակյանը դժվարացավ պատասախանել, թե ում էր ձեռնտու այդ կրակոցը: Նախագահի թեկնածուն հայտարարեց, որ կարծում է բարոյական չէ նման իրավիճակում շարունակել քարոզարշավը, թեև օրենքը հստակ չի սահմանում որն է թեկնածուի համար դիտարկվում իբրև անհաղթահարելի խոչընդոտ:

Վարդան Սեդրակյանը հերքեց այն տեղեկատվությունը, թե իրեն գիշերը չեն թույլատրել տեսակցել Պարույր Հայրիկյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս