Ով էր Դեդ Հասանը` Մհաթմա Գանդի, թե՞ Ռոբին Հուդ (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել ռուսական ОРТ հեռուստաընկերության նախկին մեկնաբան Սերգեյ Դորենկոյի տեսանյութը: Դորենկոն Youtube կայքում ունի իր սեփական հաղորդումը, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Սերգեյ Դորենկոյի ծրագիրը» («Программа Сергея Доренко»):
Տեսանյութում հետաքրքիր համեմատություն է անցկացվում օրենքով գող Դեդ Հասանի` մի կողմից և ռուս օլիգարխների, ոստիկանների և պաշտոնյաների հետ՝ մյուս կողմից: Դորենկոյի հաղորդումը կոչվում է «Վերջին Հասանը» («Последний Хасан»): Ավելացնենք, որ մեր ունեցած տեղեկություններով, այս տեսանյութը դիտելուց հետո կրիմինալ աշխարհի ներկայացուցիչները Դորենկոյին թանկարժեք «Մերսեդես» են նվիրել: