«Վատ ղեկավարը նա է, որ հարձակվում է եկեղեցու վրա, երբ եկեղեցին ստիպված «նալոգ» է տալիս նրա ֆոնդին». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և ստեղծված իրավիճակին՝ ասաց, որ մինչև պատճառը չվերացնենք, հետևանքը չենք կարող վերացնել։
Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ ակնհայտ է, որ ամենամեծ թշնամին ոչ թե դավաճանությունն է, այլ անտարբերությունը․
«Ես էլ եմ ինձ հարց տվել, թե ո՞րն է մեր հանրության մի ստվար հատվածի անտարբերության կամ հանձնվելու կամ թրքահպատակ օրակարգով ապրելու հրամայականը կամ պատճառը։ Պատճառը մեկն է՝ մենք չենք ճանաչում մեր պատմությունը, չենք ճանաչում ինքներս մեզ, չենք ճանաչում մեզ շրջապատող հարևաններին և թշնամիներին։
Մեզ մոտ կա մի մեծ պրոբլեմ՝ բովանդակությունը խեղդվել է ձևի կողմից, մենք ձևական ենք, ոչ թե բովանդակությունն ենք բանի տեղ դնում, այլ ձևը, սկսած նյութից։ Մինչև հայհոյանք չտաս, մի սենսացիոն բան չասես, կարող է մարդիկ չնայեն․․․»։
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ մեր թիվ 1 ֆունկցիան է՝ ապրել, արարել, շենացնել մեր հայրենիքը և այն փոխանցել ապագա սերունդներին, իսկ դրա համար լավ ղեկավար է պետք․
«Լավ ղեկավարը վատ ղեկավարից տարբերվում է նրանով, որ լավ ղեկավարը պահում է նախ երկրի անվտանգությունը, սահմանները, ուժեղացնում է բանակը, եթե հնարավոր է՝ ազատագրում է ժամանակին իր հայրենիքի կորսված հատվածը, իսկ վատ ղեկավարը նա է, որը գալիս և քանդում է բանակը, քանդում է հոգևոր արժեքները, քանդում է ավանդական արժեքները, հարձակվում է եկեղեցու վրա, եկեղեցին ստիպված նալոգ է մուծում իր ֆոնդին, բանակը բարոյազրկում է, հերոսներին վարկաբեկում է, բռնում է, տարբեր բաներ անում է, վերջում էլ թշնամուն, թեկուզ պատերազմով, տալիս է քո սրբազան հայրենիքի մի մեծ հատվածը՝ Արցախի 75 տոկոսը։ Պլյուս՝ էդ ամենն անում է, ինչպես ինքն է ասում՝ ոչ թե բանակցությունների արդյունքում, ոչ թե փոխզիջումների արդյունքում, այլ պատերազմի արդյունքում, որը կարող էր չլինել, ինչպես իրենք են ասում․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում