Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը Դանիայից վերադարձել է հաղթանակով
Դանիայում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը մասնակցել է A կարգի միջազգային մրցաշարի, որտեղ իր ուժերն է չափել Հունգարիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և տանտերերի հավաքական թիմերի հետ:
Հայ ըմբիշները նվաճել են յոթ մեդալ և թիմային հաշվով հաղթանակ տարել: Առաջին տեղեր են գրավել Սասուն Ղամբարյանը, Արթուր Շահինյանը և Արթուր Ալեքսանյանը (Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր), երկրորդ տեղեր են գրավել Տիգրան Թորոսյանը ու Սարգիս Տոնոյանը, երրորդ՝ Արամ Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը:
Հավաքականի տղաներն արդեն փետրվարի 3-ից կմասնակցեն Երևանում անցկացվող ուսումնամարզական հավաքին, որին հրավիրված են ընդհանուր թվով 24 ըմբիշներ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը