Վարդանիկի ստվերը դեռ հետապնդում է Սամվել Բալասանյանին. մամուլ
«Վարդանիկի՝ Վարդան Ղուկասյանի ստվերը դեռ հետապնդում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Վերջերս քաղաքում անեկդոտանման պատմություն է տարածվել։
Քաղաքապետարանի բաժնի պետերից մեկը մտել է Բալասանյանի աշխատասենյակ և հարցրել շեֆին. «Բա Վարդանանց տոնը չենք նշո՞ւմ»։ Ասում են՝ Բալասանյանը վրդովված բղավել է. «էդ անունն իմ մոտ չտաք»: Վարդանանց տոնն այս տարի, եկեղեցական տոնացույցով, նշվելու է փետրվարի 7-ին»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը։