Բաժիններ՝

Ինչու Կաթողիկոսը Հայաստանի քաղբանտարկյալներին ազատելու խնդրանքով երբևէ չդիմեց Սերժ Սարգսյանին. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, միջնորդելով ազատ արձակել 10 տարվա ազատազրկման դատապարտված, ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին։

2008-ի մարտի 1-ից հետո Հայաստանում ոչ թե մեկ, այլ, հարյուրավոր քաղբանտարկյալներ կային, ներկայումս իր քաղաքական հայացքների համար բանտում է ընդդիմադիր Տիգրան Առաքելյանը։

Ինչու Կաթողիկոսը նրանց ազատելու խնդրանքով երբևէ չդիմեց Սերժ Սարգսյանին։ Մեր թղթակցի այս հարցին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը երեկ պատասխանել է. «Տարբեր ժամանակներում նման միջնորդություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կատարվել են։ Անգամ նաև գրավոր դիմումներ են եղել ՀՀ իշխանություններին, որպեսզի քաղբանտարկյալներ ազատ արձակվեն, և այնպես չէ, որ միայն օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցների համար ենք միջնորդում, ինչպես եղավ Վահագն Չախալյանի դեպքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս