Բաժիններ՝

Վոլոչկովան՝ առանց դիմահարդարման (լուսանկարներ)

Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան վերջին շրջանում ակտիվ աշխատում է: Չնայած զբաղվածությանը, նա իր կյանքի մանրամասներին երկրպագուներին տեղեկացնում է twitter-ի միջոցով: Անցյալ շաբաթ իր միկրոբլոգի միջոցով Վոլոչկովան տեղեկացրեց իր և նախկին ամուսնու` Իգոր Վդովինի միջև տեղի ունեցած անախորժության մասին, որը ծագել էր՝ կապված պարուհու 37-ամյակի հետ:

Երեկ էլ բալետի պարուհին twitter-ի իր էջում տեղադրել է երկու նկար, որտեղ հանդես է եկել առանց դիմահարդարման: Նկարներից մեկը Վոլոչկովան հետևյալ կերպ է մեկնաբանել. «Շնորհակալ եմ, մարդի՛կ: Իմ ծաղիկներն ու երեխաները, հնարավոր է, Ձեզ ավելի քիչ հետաքրքրեն, քան իմ հարաբերությունները Իգոր Վդովինի հետ, իսկ ինձ համար դա երջանկություն է»:

Վոլոչկովան նախկին ամուսնու հետ վիճել էր իր ծննդյան օրը. twitter-ի իր էջում նա շնորհակալություն էր հայտնել ամուսնուն՝ իրեն զգեստ նվիրելու համար: Իգոր Վդովինը, սակայն, կոչ էր արել Վոլոչկովային՝ ամեն ինչ իրար չխառնել, ու նշել էր, որ ինքը Վոլոչկովային ոչինչ չի նվիրել: Վոլոչկովան այնքան էր զայրացել նախկին ամուսնու արձագանքից, որ նրան կոչ էր արել մոռանալ իրեն և իրենց դստերը:

154800154801

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս