«Դեպի ապահով Հայաստան… Հնարավոր է». մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի ընտրության քարոզարշավում առայժմ միայն նախագահի երկու թեկնածու է լիարժեք օգտագործում Երևանի քաղաքապետարանի առանձնացրած գովազդային տարածքները՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը։
Եթե մի պահ մոռանանք այս թեկնածուների անուններն ու կարդանք միայն կարգախոսները, կստացվի՝ «Դեպի ապահով Հայաստան… Հնարավոր է»: Պաստառները հաճախ փակցված են այնպես, որ թեկնածուները մեջքով են իրար՝ «մեջք մեջքի տված…» կամ՝ «մեջք մեջքի որ տանք…»։ Մինչև փետրվարի 18-ը դեռ ժամանակ կա կողմնորոշվելու՝ ում հետ մեջք մեջքի կամ ուս ուսի տալ…»