Սուս մնացեք. մամուլ
«Նախընտրական Հայաստանում շինարարության թեման շատերի համար անսպասելի դարձավ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության նյութ։ Անսպասելի, որովհետև Ս. Սարգսյանի պաշտոնավարման օրոք այդ ոլորտում լիակատար փլուզում է»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Նախ հայտնի «Չեբուրաշկան» դավիթաշենյան նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց, թե ստրոիլի-ստրոիլի…, հետո էլ Աժ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարեց, թե իրենց հաջողվել է կասեցնել շինարարության անկումը։
Նույնիսկ ամենամեծ վարպետությամբ կեղծելու պարագայում, հնարավոր չէ այս ոլորտում Սերժ Սարգսյանի օգտին որևէ, գոնե մի չնչին ցուցանիշ գտնել։ Ընդամենը նշենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում աղետի գոտում միջին տարեկան հաշվարկով կառուցվել է մոտ 25 հազար քմ բնակմակերես այն դեպքում երբ պատերազմական 92-93 թվականներին կառուցվում էր դրանից երեք անգամ շատ»։