ՀԱԿ անդամը գերադասում է Սերժ Սարգսյանին
ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն այսօրվա ասուլիսում ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին անվանեց «թեկնածուիկներ»՝ նրանց մեղադրելով Սերժ Սարգսյանի գործունեության թերությունները չբարձրաձայնելու մեջ:
Լրագրողների դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է իշխանության թերություններից, անգամ կոչ է արել Սերժ Սարգսյանին ներողություն խնդրել ժողովրդից, Գ. Եղիազարյանն ասաց. «Եթե հանկարծ ինձ ասեն՝ Րաֆֆին լինի՞ նախագահ, թե՞ Սերժ Սարգսյանը, երկու ձեռքով կասեմ՝ Սերժ Սարգսյանը: Գոնե այստեղ ամեն ինչ պարզ է, այնտեղ ավելի սարսափելի բաներ կլինեն»: