«Ի՞նչ ես եկել լացում ու տոնը խանգարում ես». Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները այսօր այցելել են Եռաբլուր պանթեոն, ծաղկեպսակներ դրել արցախյան հերոսամարտում զոհվածների շիրիմներին: Իսկ մինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաները կատարեցին իրենց պարտքը և ցանկանում էին լքել տարածքը, նրանց մոտեցավ մի կին եւ խնդրեց, որպեսզի լսեն իրեն: Սերժ Սարգսյանին մոտեցած կինը հայտնեց, որ ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում:

Նախ թիկնապահները փորձեցին հեռացնել նրան ճանապարհից, սակայն կնոջը հաջողվեց մոտենալ, իսկ երբ կինը լացակումած պատմում էր իր ապրելակերպի մասին, Սերժ Սարգսյանը արձագանքեց. «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»:  Այդ պահին իրեն չկորցրեց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը, ով կնոջը մեղադրեց ստախոսության մեջ. «Պարո՛ն նախագահ, ինքը սուտ ա խոսում»:  Հավելենք, որ զոհված զինծառայողների հարազատներին անգամ մեքենաներով չէին թողնում բարձրանալ Եռաբլուր: Մի քանիսն  այնքան էին հուզվել, որ չկարողացան զսպել իրենց արցունքները: Ոստիկանները զոհված զինծառայողների հարազատներին, որդեկորույս մայրերին հայտնել էին, որ պետք է ոտքով անցնեն ճանապարհը:

ԳԱԼԱ

Տեսանյութեր

Լրահոս