Բաժիններ՝

Ով գնա Բրյուսել, ով տուժի. մամուլ

«ԲՀԿ-ի Բրյուսել կատարած այցի հետևանքները դեռ իրենց զգացնել են տալիս։ Այն անդրադարձավ ոչ միայն Բրյոաելում ՀՀ ներկայացուցիչ Ավետ Ադոնցի վրա, այլև, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, Աժ-ում ԵՄ ներկայացուցիչ էդուարդո Լորենցոյի»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և հավելում.

«Ըստ մեր աղբյուրների՝ այցը լավագույնս կազմակերպելու համար ԲՀԿ-ն հիմնականում աշխատել էր ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչի՝ Տրայան Հրիսւոեայի հետ։ Սակայն այցի ընթացքում Ծառուկյանի հայւոարարությունը, թե կոռուպցիայի դեմ պայքարն անարդյունավետ է, քանի որ դրա դեմ պայքարողներն են կոռումպացված, հարուցել էր ՀՀ իշխանության զայրույթը։ Արդյունքում, հարվածի տակ է հայտնվել տևական ժամանակ «ղարաբաղերենևն» ուսումնասիրող համակրելի էդուարդոն, որն այդ խաղում ընդամենը կատարող է եղել։

Ինչ-որ պահի նույնիսկ դրված է եղել նրա՝ Բրյուսել հետ գործուղելու պահանջը, պատճառաբանությամբ, որ պաշտոնավարման եռամյա ժամկետն ավարտվել է, բայց քանի որ այս տարիներին նա բավականին գործ է արել ՀՀ ԱԺ-ԵՄ ինտեգրման գործում, որոշվել է՝ նա մնալու է Աժ-ում, բայց այլևս չի աշխատելու կուսակցությունների հետ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս