Փրկարարները ձնաբքից փորձում են դուրս բերել հարսանքավորներին, այդ թվում` հարսին ու փեսային

Այսօր` հունվարի 25-ին, ժամը 21:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիք գյուղից դեպի Ալագյազ գյուղ գնացող ճանապարհին 10-15 ավտոմեքենաներ մնացել են ձնաբքի տակ և անհրաժշետ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից արդեն տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ահազանգել են Արագածոտնի մարզի հրշեջ փրկարարական վարչություն: Արդեն ոստիկաններն ու փրկարարները ժամանում են նշված վայր, որտեղ աշխատում է տրակտորը, սակայն այն ի վիճակի չէ մաքրել քամու բերած ձյունը:

Նշվում է է, որ ձնաբքի տակ մնացած մարդիկ հարսանիքի մասնակիցներ են, ընդհանուր թվով` 40-ից ավելի անձ: Ձնաբքի տակ են մնացել նաև փեսան` Վահեն և հարսը` Նելլին: Կան նաև մեծահասակներ ու անչափահասներ:

Տեղում են նա Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ` ճանշինի համապատասխան աշխատակիցները, ովքեր մեծ դժվարությամբ հաղթահարում են ձնաբուքը, որպեսզի մարդկանց շուտ տեղահանեն անանցանելի ճանապարհից:

Տեսանյութեր

Լրահոս