Պաշտպանը վրան չի տրամադրում

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբն այսօր առավոտյան այցելել է հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին։

Քիչ առաջ Պաշտպանի աշխատակազմը տարածել է հաղորդագրություն այցի մասին՝ նշելով, որ արագ արձագանքման խումբը հետաքրքվել է նրա առողջական վիճակի մասին:

«Ա. Ղուկասյանը միայն մտահոգություն էր հայտնել եղանակային պայմանների վատաթարացման վերաբերյալ, ինչը կարող էր հանգեցնել վրան տեղադրելու անհրաժեշտությանը: Վրանի տեղադրելու հետ կապված հայտնել ենք Պաշտպանի դիրքորոշումը և պատրաստակամություն հայտնել, անհրաժեշտության դեպքում, հնարավորինս աջակցել: Մինչդեռ լրատվամիջոցներում ակտիվ տարածվում է այն տեղեկատվությունը, թե իբր Պաշտպանի աշխատակազմը «ԽՈՍՏԱՑԵԼ է Անդրեաս Ղուկասյանին վրան տրամադրել»,- ասված հաղորդագրության մեջ՝ արձանագրելով, որ պաշտպանի աշխատակազմը վրան չի տրամադրում:

Տեսանյութեր

Լրահոս