Պետական «բուրդը» շփոթել է մասնավորի հետ
Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ից հափշտակվել է ավելի քան 5 միլիոն դրամ՝ տեսուչի կողմից: Դրանից հետո մայրաքաղաքում էլ էլեկտրատրանսպորտ կմնա՞…
Իրեն վստահված գումարից առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակության համար է ՀՀ քր. օր.-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ամբաստանվում Երևանի բնակիչ Հրաչ Նալչաջյանը:
Ըստ Հ. Նալչաջյանին առաջադրված մեղադրանքի, նա աշխատելով Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ում որպես հսկիչ-տեսուչ և հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, 2004-2009թթ. ընթացքում ընկերության հետ պայմանագրեր կնքած կազմակերպություններից գանձած, իրեն վստահված գումարից առանձնապես յուրացման միջոցով հափշտակել է 5 170 500 դրամ:
Թերևս մնում է զարմանալ, որ 5-6 տարվա ընթացքում հիշյալ ընկերության ղեկավարությունը Հրաչ Նալչաջյանին չի հարցրել, թե եղբայր, բա գանձածդ գումարներն ո՞ւր են, եթե հարցրել էլ է, ժամանակին չի պահանջել այդ գումարները, չի ասել` պետական «բուրդն» ինչո՞ւ ես շփոթում մասնավորի հետ:
«Փաստինֆո»