Ընտրական հանձնաժողովներում տեղերն այս տարի չեն վաճառվում. մամուլ
«Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները՝ ընտրական հանձնաժողովներում տեղերն այս տարի չեն վաճառվում։ Բանն այն է, որ հանձնաժողովի անդամները որոշակի աշխատավարձ են ստանում, և քանի որ այս ընտրություններում «փող» չի շարժվելու, հանձնաժողովի տեղերի համար գնորդ էլ չկա»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Նախորդ ընտրություններում օլիգաիխները «բիրիքով» առնում էին հանձնաժողովականների տեղերը, որովհեոև այդպես ավելի էժան էր, քան ամեն ընտրողին փող տալը։ Սա այս նախագահական ընտըությունների միակ «նոու հաուն չէ». որոշվել է նաև, որ մեքենաներով ընտրողներին ընտրատեղամասեր չբերեն։
Ծայրահեղ դեպքերում է պետք կիրառել այդ «սերվիսը»։ Եվ քանի որ ընտրությունների միակ խնդիրը մասնակցության հարցն է, ՀՀԿ-ն՝ իր, ՕԵԿ-ն իր կուսակցականների վրա պարտադիր պլան է դրել, թե ով ինչքան «հարևաև-ծանոթ» ունի, պետք է բերի քվեարկության։ Ի դեպ, եթե նախորդ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին պաշտպանող ԲՀԿ-ն տարրալուծվել էր ՀՀԿ շտաբի կազմում և այդպես միասնական աշխատում-մասնակցում էին քարոզարշավին՝ մեկ տեղակալով, մեկ-երկու ներկայացուցչով, ապա այս ընտրություններում ՀՀԿ-ի միակ գործընկեր ՕԵԿ-ը «հանդես է գալիս» առանձին շտաբով, առանձին ծրագրով՝ զուգահեռ քարոզարշավով, որ ընտրություններից հետո իշխանական սեղանից փախցրած պատառն ավելի պատկառելի լինի»։