Երկու վարչապետների փակ հանդիպման որոշումները. մամուլ
«Երեկ երեկոյան պարզ դարձավ, որ բանտից համաներմամբ ազատ է արձակվել ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, իսկ վրացական իշխանություններն էլ հանել են «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ, Աժ պատգամավոր Շիրակ Թորոսյանի մուտքի արգելքը Վրաստան։
Aravotam-ի տեղեկություններով՝ այս երկու քաղաքական որոշումները Վրաստանի իշխանությունները կայացրել են ընդամենը մի քանի օր աոաջ՝ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ Երևան այցի ժամանակ։ Ընդ որում, մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ թե՛ Չախալյանի և թե՛ Թորոսյանի հարցի վերաբերյալ Իվանիշվիլիի հետ փակ հանդիպման ժամանակ խոսել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Միաժամանակ իր կողմից Չախալյանի համար միջնորդել է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը։ Հիշեցնենք, որ վրացական իշխանությունները համաներմամբ Չախալյանին պետք է ազատ արձակեին շուրջ երկու շաբաթ աոաջ, սակայն, ըստ ամենայնի, վրացական կողմը սպասել է, թե ինչով կավարտվի իրենց վարչապետի այցը Երևան»,- գրում է «Առավոտ» օրաթերթը։