Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
«Այն քաղաքացիները, ովքեր ազատվել են աշխատանքից օրենքի խախտումով, առանց զգուշացվելու արձակուրդ են ուղարկվել, հաջորդ օրն ազատվել են աշխատանքից, հակառակ իրենց կամքի։ Ուստի կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի` որպեսզի օլիգարխների կողմից գործազրկության մատնված բոլոր քաղաքացիներն իրենց չաշխատած տարիների համար միանվագ ձևով ամբողջ աշխատավարձի չափով, որպես վնասի հատուցում, վճարվեն օլիգարխների կողմից։
Ամիսը մեկ «R/V կոմֆորտի» տնօրենը մի նոր շենք է կառուցում, բայց չի կարողանում աշխատող պահել։ Աշխատում են միայն իրենց գրպանի համար` իրենց մոնոպոլիան էլ ավելի ուժեղացնելով։ Ուստի այն բոլոր քաղաքացիները, ովքեր եղել են օլիգարխների զոհը, մատնվել են գործազրկության, պետք է հատուցվեն։
Չի կարելի քաղաքացուն ազատել աշխատանքից քաղաքական հայացքների համար»։
ՀԱՅԿԱՆԴՈՒԽՏ ԱՐՇԱԿՅԱՆ
23.01.13 թ.