ՀՀ ՏՄՊՊՀ-ն ընդդեմ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»-ի
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, հունվարի 29-ին կքննի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ընդդեմ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի գործը՝ 87.984.824 դրամ տուգանքի գումարն, ինչպես նաև 1.759.697 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու պահանջով:
Դատարանի որոշմամբ, անցյալ տարվա ապրիլի 16-ի որոշմամբ կասեցվել էր վարչական այս գործի վարույթը՝ պատասխանողի ներկայացուցչի միջնորդության հիման վրա:
Պատասխանողը դատարանին հայտնել էր, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Դարբինյանի վարույթում է գտնվում վարչական գործն` ըստ հայցի «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` միջամտող վարչական ակտը վերացնելու պահանջի մասին։ Ըստ կողմի, այդ վարչական գործի ելքը էական է սույն վարչական գործի լուծման համար, ուստի, խնդրել էր կասեցնել վարչական գործի վարույթը մինչև հիշյալ վարչական գործով դատական ակտի կայացումը։
«Փաստինֆո»