Ս. Բալասանյանը պատրաստվում է ընդունել ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչների
Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատրաստվում է Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև ռեստորաններից մեկում, ընդունել ռուսական շոուբիզնեսի աստղերի, այդ թվում` ծագումով հայ հումորիստների և երգիչ-երգչուհիների:
«Արվեստի մարդիկ են, խոսակցությունը վերջնական, թե ովքեր են գալու` հստակեցված չէ, ուստի չեմ կարող ասել` Ալլա Պուգաչովան, կամ, ասենք, Իրինա Ալեգրովան գալո՞ւ են, թե ոչ, բայց ունեմ տեղեկություն, որ գալու են Միխայիլ Շվիդկոյը, Իրինա Ռոդնինան՝ տարբեր մրցաշարերում գեղասահքի բազմակի չեմպիոն պետդումայի պատգամավոր Օլեգ Գաջուջկինը, Նիկոլայ Սյոմինը, Լեւոն Օգանեզովը, հայ հումորիստներ»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը:
Ըստ նրա՝ այցը պայմանավորված է Գյումրին ԱՊՀ 2013թ. մշակութային մայրաքաղաք ճանաչելու փաստով, և այդ ծրագրի շրջանակներում՝ միջպետական մակարդակով եւ ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ կառավարության միջամտությամբ նախատեսված այց է: