Հացադուլը էպատաժային, ցուցադրական արարք է, որը առավելագույնը կարող է կարեկցանք առաջացնել

Այսօր երրորդ օրն է, ինչ ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել: Խոսելով հացադուլավոր թեկնածուի մասին` «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն ասաց, թե հասարակությունը շատ վատ է վերաբերում նման քայլի գնացած մարդկանց:

«Քաղաքական պայքարի մեջ այս քայլը չի ողջունվում: Մենք այն յուրօրինակ ազգերից ենք, որ կարող ենք նման հացադուլ հայտարարել՝ առանց գաղափարի: Որովհետև այս քայլին գնում են, երբ պատրաստ են սովամահ լինել սկզբունքների համար: Իսկ մեզ մոտ սովամահ լինող հացադուլավոր դեռ չի եղել: Հիշո՞ւմ եք, ո՛չ Ստամբուլցյանը, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը… Դա պարզապես էպատաժային, ցուցադրական արարք է, որը առավելագույնը կարող է կարեկցանք առաջացնել որոշ սրտաճմլիկ ընտրողների՝ հիմնականում կանանց մոտ»,- ավելացրեց Ահարոն Ադիբեկյանը:

Տեսանյութեր

Լրահոս