Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Մերսեդեսն ու բեռնատարը. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 8:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ 26 ամյա Հովհաննես Գալստյանի վարած Մերսեդես մակնիշի 18 ՕՍ 808 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչ 27 ամյա Արտյոմ Սահակյանի վարած «Զիլ 4502» մակնիշի 31 ԼՏ 138 համարանիծի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մերսեդեսի վարորդ Հ. Գալստյանն ու նրա ուղևոր, համագյուղացի Վարդան Հոպանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:

Նշվում է, որ «Զիլ» բեռնատարի վարորդը ճանապարհի չթույլատրելի հատվածում փորձ է արել շրջադարձ կատարել, ինչի հետևանքով էլ, Մերսեդեսի վարորդը դեպի Երևան ընթանալիս բախվել է բեռնատարին:

Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Տեսանյութեր

Լրահոս