Արամ Հարությունյանը նույնպես հրաժարվում է ընտրապայքարից

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը փետրվարի 8-ին ինքնաբացարկ է հայտնելու: Իսկ մինչ այդ՝ փետրվարի 7-ին, Արամ Հարությունյանը Կենտրոնական ընտրական հանձաժողովի առջև նստելու է հացադուլի և  պահանջելու է, որպեսզի մյուս թեկնածուները ևս դուրս գան ընտրապայքարից: Այս մասին հայտարարություն արեց թեկնածուն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:

«Եթե մինչև հունվարի 4-ը դժվար էր առաջադրվելը, հիմա դժվար է լինելու թեկնածությունը հանել: Նրանք,  ովքեր հանեն թեկնածությունը, նշանակում է, որ անկախ են, չեն մասնակցել  պայմանավորվածություններին»,-հայտարարեց թեկնածուն: Արամ Հարությունյանի խոսքերով, եթե թեկնածուներն ինքնաբացարկ հայտնեն, կիրականացնեն իր մինիմում ծրագիրը: Բայց սրանով Արամ Հարությունյանը չի բավարարվում: Ըստ նրա մաքսիմում ծրագրի՝ հրաժարական պետք է տա նաև ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը: Ինքնաբացարկը Սերժ Սարգսյանին, ըստ Արամ Հարությունյանի, հնարավորություն կտա հանգիստ վայելել իր ծերությունը:

Արամ Հարությունյանը հայտարարեց, որ ինքը նման որոշում ընդունել է, քանի որ պարզ է, թե ընտրություններն ինչ սցենարով են ընթանալու: Նրա խոսքերով, բնակչության կեսից ավելին չի պատրաստվում գնալ ընտրության: Այդ պարագայում չի կարելի խոսել ընտրությունների մասին:

«Ինչքան ուզոմ է սարերի քամին փչի, Պարույր Հայրիկյանն ասի Բելին ես էի խփում, եթե Հայկըը նետը ձեռքիս չվերցներ, միևնույն է,  չկա ընտրություն »,-ասաց Արամ Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս