Բաժիններ՝

3-րդ գյուղի գերեզմանոցի մոտից մարիխուանա են քաղել և բռնվել

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Գագիկ Հ.-ի, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց իրացնելու նպատակի 2012թ. հոկտեմբերի վերջին Երևան քաղաքի 3-րդ գյուղի գերեզմանատանը հարակից չգործող կաթսայատան մոտից քաղելու եղանակով ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել զգալի չափի` 3.76 գրամ, հաստատուն քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Վերջինս Տ.Նիկողոսյանին պատկանող ավտոմեքենայում գտնվելու ժամանակ տեսել է իրենց մոտեցող ոստիկանության ծառայողական ավտոմեքենան և մարիխուանա տեսակի թմրանյութը փոխանցել է նույն ավտոմեքենայի սրահում գտնվող Վ.Վարդանյանին` խնդրելով այն դեն նետել պատուհանից, ինչը Վ.Վարդանյանը կատարել է:

Գործողությունը նկատվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, որոնք գետնից վերցրել են նշված փաթեթը և Գագիկ Հ.-ին, Վ.Վարդանյանին ու Տ.Նիկողոսյանին բերման ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունք:

Իրավաբան.net

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս