Բաժիններ՝

Քութայիսում բնակվելու համար պատգամավորներին ամսական վճարվում է 500 դոլար

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանն իր պատգամավորներին Քութայիսում բնակատեղիով ապահովելու համար ամսական ծախսում է 833.75 լարի, ինչը հարկերի վճարումից հետո կազմում է 667 լարի (1 լարին հավասար է 0.6 դոլար):

Ներկա դրությամբ վճարումներ են կատարվում 133 պատգամավորների բնակարանների համար: Այդպիսի վճարումներ չեն հատկացվում Քութայիսից ընտրված պատգամավորներին: Ընդհանուր առմամբ, Վրաստանի խորհրդարանը բաղկացած է 150 պատգամավորից:

Հիշեցնենք, որ Վրաստանի նոր կառավարությունը մտադիր է երկրի խորհրդարանը Քութայիսից վերադարձնել նրանից 240 կիլոմետր հեռավորության վրա ընկած Թբիլիսի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս