Մանրամասներ Վանաձորի քիմիական գործարանի պայթյունից (լուսանկարներ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Վանձորի քիմիական գործարանում։
Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարությունը, առավոտյան ժամը 10.00-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.45-ին Վանաձոր քաղաքում` «Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքից լսվել է պայթյունի ձայն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ամոնյակի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչիհետևանքով զոհվել է աշխատակից, 1990 թ. ծնված Դ. Ասատրյանը: