Ջեյհան նավահանգստում կրճատվել է ադրբեջանական նավթի բեռնման ծավալը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականին Թուրքիայի միջերկրածովյան Ջեյհան նավահանգստից բեռնվել է 29.299.005 տոննա ադրբեջանական նավթ:
Վերջինս այնտեղ է հասցվել «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղով: Ընդ որում, նավթի այդ ծավալի 69.4 տոկոսի (20.334.395 տոննա) արտահանումից ստացված եկամուտները բաժին են ընկնում Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR):
2011 թվականին Ջեյհան նավահանգստից բեռնվել է 32.083.789 տոննա: Դա նշանակում է, որ 2012 թվականին Ադրբեջանից Ջեյհան նավթի արտահանումը նվազել է 3.020.063 տոննայով կամ 22.300.000 բարելով:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Ադրբեջանում 1997 թվականից հետո առաջին անգամ գրանցվել է նավթի արտահանումից ստացվող շահույթի նվազեցում: