Եգիպտոսում հայտնաբերվել են ուրանի խոշոր հանքավայրեր
Իսրայելական MIGnews-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի Ռադիոակտիվ նյութերի վարչության ղեկավար Մոսհեն Ալի Մուհամեդինը հայտարարել է ուրանի 5 խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին: Նրա կարծիքով՝ այդ հանքավայրերի մշակումը նպաստելու է երկրի տնտեսության զարգացմանը:
Մուհամեդինը չի թաքցրել, թե որ վայրերում են հայտնաբերվել ուրանի հանքավայրերը՝ Սինայի թերակղզում, Վերին Եգիպտոսում ու Կարմիր ծովի շրջանում: Նա հավելել է, որ քանի որ Եգիպտոսը չունի ուրանի հանքավայրերի արդյունահանման ու վերամշակման համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ, ինչի համար էլ հայտարարվելու է ուրանի արդյունահանման միջազգային տենդեր:
Նա չի բացառել, որ ուրանի արդյունահանումը կարող է ծառայել Եգիպտոսի արդյունաբերության մի շարք ճյուղերի զարգացմանը: