ԱՄՆ-ում դեռահասը կրակ է բացել. կան զոհեր
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում դեռահասը կիրակի գիշեր կրակ է բացել, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ: Զոհվածներից երեքն անչափահասներ են:
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը գրանցվել է Ալբուկերկե քաղաքում: Ոստիկանությունն արդեն իսկ ձերբակալել է կրակ արձակած դեռահասին, ներկայումս պարզվում են հանցագործության դրդապատճառները:
Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 14-ին Նյութաունի դպրոցում 20-ամյա Ադամ Լենզը հրազենի օգնությամբ սպանել էր 26 մարդու, որոնցից 20-ը անչափահասներ էին: