Բաժիններ՝

Այսօր Վաշինգտոնում տեղի է ունենալու Բարաք Օբամայի երդման արարողությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի է ունենալու ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդման արարողությունը: Այն մեկնարկելու է տեղական ժամանակով ժամը 12.00-ին (Երևանի ժամանակով ժամը 21.00-ին):

ԱՄՆ սահմանադրության համաձայն, ԱՄՆ նախագահը պետք է երդում տա հունվարի 20-ին: Սակայն այս տարի այդ օրը համընկել է կիրակի հետ, երբ չեն աշխատում դատարաններն ու այլ պաշտոնական հիմնարկները, ինչի համար էլ Օբաման ստիպված է կրկնակի երդում տալ:

Երեկ Սպիտակ տանը տեղի է ունեցել մասնավոր արարողակարգ, իսկ հիմնական պաշտոնական միջոցառումները կանցկացվեն այսօր: Բարաք Օբամայից երդում է ընդունելու ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս