Բաժիններ՝

Այսօր Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանը: Վերջինիս օրակարգում են լինելու Կոսովոյում առկա իրավիճակը, Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների մոնիթորինգը, ինչպես նար ռուս-վրացական հարցը:

Նստաշրջանի առաջին օրը ելույթով հանդես է գալու Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ինչին ավանդաբար հաջորդելու են քննարկումներ: Ռուսական պատվիրակությունը պատրաստել է մի շարք սուր հարցեր՝ Սաակաշվիլիին ուղղելու համար:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի վերաբերյալ լսումներն անցկացվելու են հունվարի 23-ին: Եվրապատգամավորները դիտարկելու են Ադրբեջանի մասին միանգամից երկու զեկույց, ինչն ադրբեջանական մամուլի բնորոշմամբ աննախադեպ է, որ մեկ երկրի վերաբերյալ միանգամից դիտարկվի երկու զեկույց:

Դրանցից առաջինը վերաբերում է ԵԽԽՎ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների իրագործմանը: Այդ քննադատական զեկույցը կազմվել է Ադրբեջանի գծով ԵԽԽՎ-ի համազեկուցողներ Պեդրո Ագրամունտի և Ջոզեֆ Դեբոնո Գրեշի կողմից: Երկրորդ զեկույցի հեղինակը ԵԽԽՎ-ի (ավելի վաղ միայն Ադրբեջանի) քաղբանտարկյալների գծով Քրիստոֆ Շտրասերի զեկույցն է, որն առնչվում է Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության խնդրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս