«Սևան» ազգային պարկում հատվել են կաղնիներ
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքի արգելոցից հատվել են 30 հատ կաղնի տեսակի ծառեր: Իրավապահները պարզել են, որ ծառերը հատել է Գեղարքունիքի բնակիչ Երվանդ Աֆանեսյանը` դեռեւս 2012 թվականի հուլիսին, ում առանձնատան բակում Վարդենիսի ոստիկանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են ծառերը:
Ե.Աֆանեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով` ծառեր ապօրինի հատելու համար: Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել դատարան: Նախատեսվում է որ առաջիկա շաբաթվա ընթացքում դատավարությունը կսկսվի: