Օտար պետությունները Ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում են որպես գործիք. Ադրբեջանում Իրանի դեսպան

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թեհրանը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության հարցում միջնորդական առաքելությամբ հանդես գալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այս մասին հայտարարել է Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փակ-Այինը.

«Ոչ տարածաշրջանային երկրները չեն ձգտում կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը, որի չկարգավորված լինելը վնասելու է տարածաշրջանի երկրներին: Օտար պետություններն այդ հակամարտությունն օգտագործում են որպես գործիք՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրենց նպատակներին հասնելու համար:

Եթե հակամարտող կողմերը խնդրեն միջնորդական առաքելության մասին, ապա Իրանը պատրաստ է հանդես գալ միջնորդությամբ ու ներկայացնել հակամարտության կարգավորման պլանը»:

Տեսանյութեր

Լրահոս