«Եղբայրներ» հեռուստասերիալի գլխավոր դերակատարներից Ռաֆոն ավտովթարի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Վարդանանց փողոցում Հանրապետության 62 շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչ 1992թ. 21-ամյա Սարգիս Անտոնյանի վարած «BMW» մակնիշի 17DP 007 համարանիշի, Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Ստեփան Համբարյանի վարած «Seat» 17 VV 171 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված 27-ամյա Հովհաննես Ղազարյանի վարած «ВՍD» մակնիշի Լ 32 06 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ստեփան Համբարյանը տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված Ս. Համբարյանը Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող Եղբայրներ սերիալի գլխավոր դերակատարներից Ռաֆոն է, ում կյանքին և առողջությանը, այս պահի տվյալներով, վտանգ չի սպառնում: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը BMW-ի վարորդ Ս. Անտոնյանն է, ով նախ՝ բախվել է տաքսուն, հետո՝ Ս. Համբարյանի ավտոմեքենային, իսկ Ս. Համբարյանի ավտոմեքենան էլ բախվել է մայթեզրին կայանված «Lexus» մակնիշի 31 ՕՏ 177 համարանիշի ավտոմեքենանյին: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:

Ավագ քննիչի հանձնարարականով, բացի Lexus մակնիշի ավտոմեքենայից, 3 ավտոմեքենաները տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածք:

1 2 3 4 5 6 7

Տեսանյութեր

Լրահոս