Կակայի հարցով ամեն ինչ պարզ կլինի 48 ժամվա ընթացքում. Գալիանի
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին պատմել է, թե ինչպես է ընթանում Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կակայի տեղափոխության վերաբերյալ բանակցությունները:
«Բոլոր երեք կողմերը ցանկանում են, որպեսզի Կական տեղափոխվի «Միլան»: Ամեն ինչ վերջնական կորոշվի առաջիկա 48 ժամերի ընթացքում: Առջևում դեռ շատ աշխատանք կա»,-նշել է Գալիանին:
«Միլանի» փոխնախագահը խոսել է նաև «Մանչսթեր Սիթիի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի հնարավոր տեղափոխության մասին:
«Եթե «Մանչեսթեր Սիթին» իջեցնի Բալոտելիի տրանսֆերային արժեքը, մենք անմիջապես կսկսենք քննարկումները: Այժմ սպասում ենք նրանց որոշմանը»,-նշել է Գալիանին Sky Italia-ի հետ զրույցում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը