Սերգեյ Մովսեսյանը հերթական հաղթանակն է տանում. Tata Steel Chess
Վեյկ Ան Զեեում ընթացող Tata Steel Chess շախմատային փառատոնի B մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Սերգեյ Մովսեսյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց հոլանդացի Ռոբին վան Կամպենին և վաստակած 5 միավորով հավասարվեց առաջատար Ռիչարդ Ռապորտին, վերջինս 7-րդ տուրի իր պարտիան դեռ չի ավարտել:
Մեր շախմատիստից ընդամենը 30 քայլ պահանջվեց այս մրցաշարում 4-րդ հաղթանակը տանելու համար:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը