Երիտասարդ վարորդը «Միցուբիշիով» դուրս է եկել հանդիպակած ուղեմաս և բախվել «Տոյոտա Պրադոյին» (լուսանկարներ)

Այսօր` հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում բախվել են Էջմիածնի բնակիչ, 22-ամյա Լևոն Վարդանյանի վարած «Միցուբիշի» մակնիշի 52 VV 052 համարանիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 70-ամյա Ալբերտ Սարգսյանի վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի 33 ԼՍ 707 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Վթարի վայրում հավաքվածների խոսքերով՝ մեղավորը «Միցուբիշիի» երիտասարդ վարորդն է եղել, ով չկարողանալով կառավարել ավտոմեքենան` դուրս է եկել հանդիպակած ուղեմաս և բախվել «Տոյոտա Պրադոյին»:

6 5 4 3 2 1

Տեսանյութեր

Լրահոս