Բաժիններ՝

Հանվեք, ձեզ սպասում է տեսախցիկը (լուսանկարներ)

Հմայիչ Մոնիկա Բելուչիի հերոսուհուն 12 րոպեի ընթացքում, կեղտոտ ստորգետնյա անցումում բռնաբարում է մեծ քթով, տգեղ ու կարճահասակ մի խելագար: Այդ ամենը տեղի է ունենում առանց երաժշտության զուգակցման, առանց աղմուկի ու ավելորդ ձայների: Գասպար Նոէի «Անդարձելիություն» ֆիլմն այս 12 րոպեների պատճառով ցնցեց Կաննի փառատոնի հանդիսատեսին և բոլոր նրանց, ովքեր դիտել են այս ֆիլմը: Սակայն դրանից հետո պարզ դարձավ, որ ֆիլմերում սեքսի տեսարանները նույնպես կարող են տարբեր զգացմունքներ առաջացնել հանդիսատեսի մոտ:

irreversible

«Խուժան մասեր»: Այսպես են հայերն անվանում ֆիլմերի ինտիմ տեսարանները: Սակայն համաշխարհային կինոյում հետաքրքիր միտում է նկատվում. այդ տեսարանները, որ մի ժամանակ պարտադիր ատրիբուտ էին բոլոր ժապավեններում, հետզհետե ավելի հազվադեպ են հանդիպում, միայն «անհրաժեշտության» դեպքում: Կինոյի պատմության մեջ կան հայտնի ժապավեններ, որոնք հնարավոր չէ պատկերացնել առանց սեքսի (ինչու չէ` գեղեցիկ) տեսարանների: Հիշենք Մայքլ Դուգլասին ու Շերոն Սթոունին՝ Փոլ Վերհուվենի «Հիմնական բնազդ»-ում, Միկի Ռուրկին և Կիմ Բեսինգերին՝ Էդրիեն Լայնի «Ինն ու կես շաբաթ»-ում, Տոնի Լենգին և Ջեյն Մարչին՝ Ժան-Ժակ Անոյի «Սիրեկան»-ում: Վերոնշյալ ժապավեններում սեռական հարաբերությունները պատկերված են` որպես կյանքի գեղեցկություն, ինչի շնորհիվ էլ այդ ֆիլմերը համարվում են համաշխարհային կինոյի դասական նմուշներ:

The Lover 9 12 basicinstinct

Հանդիսատեսին միշտ մի հարց է հետաքրքրում. արդյո՞ք սեքսի տեսարանները, որ տեսնում ենք կինոյում, իրական են, այսինքն` հենց այդ դերասանների մասնակցությամբ: Շատ դերասաններ հպարտությամբ են խոստովանում, որ հենց իրենք են նկարահանվել ինտիմ տեսարաններում: Բայց որոշ դերասաններ էլ (նույնիսկ հոլիվուդյան) խուսափում են տեսախցիկի առջև մերկանալուց և ոչ սիրելի գործընկերոջ հետ սեքսուալ հարաբերություն ունենալուց: Ամենահայտնի օրինակը Ջուլիա Ռոբերթսն է: Իհարկե, նա իր փոքր կրծքի պատճառով բարդույթներ ունի, բայց կադրում սեքսով չզբաղվելու պատճառը միայն դա չէ: Գեղեցկուհի Նատալի Պորտմանը հենց դրա համար էլ հարգում ու սիրում է Ռոբերթսին: Սեքսուալ տեսարաններց խուսափող դերասանների փոխարեն հաճախ աշխատում են կրկնօրինակողները: Օրինակ, «Թելման և Լուիզան» ֆիլմում Բրեդ Փիթի հետ սիրային տեսարանում Ջինա Դևիսին փոխարինել է Լինա Տեգլովիչը: Կադրում իսկական սեքսից խուսափելու համար կան նաև այլ մեթոդներ: Օրինակ, օգտագործում են հատուկ պատրաստված արգելքներ, որպեսզի դերասանների միջև սեռական ակտ տեղի չունենա: Երբ «Հրեշների պարահանդեսը» ֆիլմի նկարահանումներից հետո օսկարակիր դերասանուհի Հոլի Բերիին հարցրել են, թե արդյո՞ք նա նման արգելք չի օգտագործել, Բերին վիրավորվել է: «Մի՞թե կարծում եք, թե Բիլին (Բոբ Տորնտոն) իրեն թույլ կտար իրավիճակից օգտվել` իմ կամքին հակառակ»,- ասել է դերասանուհին: Սակայն միշտ չէ, որ կարելի է վստահել գործընկերոջը. «Վտանգավոր խաղեր»-ում ինտիմ տեսարանի նկարահանումից հետո Մադոննայի հերոսուհին վեր է կացել և բռունցքով հարվածել է Ջեյմս Ռուսոյի հերոսի բերանին: Նկարահանող խումբն այդպես էլ չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել դերասանների միջև, իսկ վերջիններս մեկնաբանություններ չեն տվել: «Մարքիզ դե Սադի փետուրը» ֆիլմի նկարահանումներից հետո Քեյթ Ուինսլեթն ասել է. «Եթե որևէ մեկը կասի, թե սիրային տեսարաններում նկարահանվելը հեշտ է, մի՛ հավատացեք: Մենք մի տեսարանը նկարահանեցինք մի ամբողջ օր և շատ էինք հոգնել»: Հիշեցնենք, որ այդ տեսարանը տեղի է ունեցել եկեղեցու սառը հատակին, իսկ Ուինսլեթի հերոսուհին այդ ժամանակ մահացած էր:

TheThomasCrownAffair1999-Still1 Dreamers Monsters ball

Իսկապես, կինոյում պատկերված մի քանի րոպեանոց կիրքը դժվար է նկարահանել, դրա համար բավականին երկար ժամանակ է պահանջվում, դերասաններին անընդհատ խորհուրդներ են տալիս, պարբերաբար շտկում են նրանց դիմահարդարումը: Սակայն նման բարդություններն ի հայտ են գալիս այն դեպքում, երբ սեքսի տեսարանը շինծու է: Իսկ վերջին տարիների կինեմատոգրաֆում այլ միտում է նկատվում. բարձրակարգ ռեժիսորներն ու դերասանները նախընտրում են տեսախցիկի առջև իրական սեքս ցուցադրել:

Որքան էլ դերասանները փորձեն հավատացնել, թե իրենք լավ են զգում միլիոնավոր հանդիսականների առջև սեքսով զբաղվելուց, այնուամենայնիվ, նրանց արարքներից հասկանալի է դառնում, թե որքան ջանքեր են գործադրում դրա համար: Օրինակ, «Թոմաս Կրաունի արկածախնդրությունը» ֆիլմում Փիրս Բրոսնանի հետ ինտիմ տեսարանի նկարահանումից առաջ դերասանուհի Ռենե Ռուսոն Աստծուց թույլտվություն է խնդրել: Իսկ Աստված, Ռուսոյի խոսքերով, հավանություն է տվել այդ արարքին, քանզի Աստվածաշնչում գրված չէ, թե ֆիլմերում չի կարելի մերկ նկարահանվել:

Կանացի ամաչկոտության դեմ պայքարի մեթոդները կիրառվել են նաև «Սեքսը և քաղաքը» հայտնի ամերիկյան սերիալում: Առաջին սիրային տեսարանը նկարահանվել է երկու օրվա ընթացքում: Ընդ որում, դերասանների սեռական օրգաններին փակցվել են մարմնագույն հատուկ կտորներ` հնարավոր սեռական ակտից խուսափելու համար: Սակայն այս մեթոդը հնարավոր է կիրառել միայն այն դեպքում, երբ կադրում ցուցադրվում են դերասանների մարմինների միայն վերին հատվածները: Հակառակ դեպքում, դերասանները ստիպված են լինում իրական պատկեր ստեղծել հանդիսատեսի համար: Բայց դա էլ ֆիլմի պրոդյուսերների վրա շատ թանկ է նստում: Օրինակ, միայն նրա համար, որ «Մեռիր, բայց ոչ հիմա» ֆիլմում Ջեյմս Բոնդի ընկերուհին ցույց տա իր կրծքերը, Հոլի Բերին պահանջել է լրացուցիչ 1,5 մլն դոլար հոնորար: Պատկերացրեք, թե նա որքան կպահանջեր, եթե իրեն ստիպեին իրականում սեքսով զբաղվել տեսախցիկի առջև:

Y tu mama tambian

Բայց ամենամեծ դժվարություններն ի հայտ են գալիս այն ֆիլմերում, երբ դերասանները ստիպված են երեքով զբաղվել սեքսով (օրինակ, Բերնարդո Բերտոլուչիի «Երազողները» կամ Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» ֆիլմերում): Այդ դեպքում ի՞նչ ասեն այն դերասանները, ովքեր ստիպված են նույն սեռի ներկայացուցչի հետ համբուրվել կամ մերկանալ տեսախցիկի առջև: Մեծ աղմուկ հանած «Սապատավոր լեռը» ֆիլմում նման ծանր պահեր են ունեցել Հիթ Լեջերն ու Ջեկ Ջիլենհաալը: Վրանում համբուրվելու տեսարանում Հիթը զայրացել է և բռունցքով ուժեղ հարվածել է գործընկերոջ քթին:  Բայց դերասանի մասնագիտության առանձնահատկությունն էլ հենց այն է, որ պետք է պատրաստ լինի ամեն ինչի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս