Պան Գի Մունը կոչ է արել «մեռյալ կետից» առաջ տանել միջուկային զինաթափման գործընթացը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր Պան Գի Մունը, ելույթ ունենալով Կալիֆոռնիա նահանգում, կոչ է արել «մեռյալ կետից» առաջ տանել միջուկային զինաթափման գործընթացը: Պան Գի Մունը վստահություն է հայտնել, որ դա կնպաստի Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև խորացված խորհրդակցությունների անցկացմանը, ինչին կհետևեն երկկողմանի քայլեր՝ զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) զինանոցի կրճատման ուղղությամբ:
Նա հիշեցրել է, որ ապրիլին Ժնևում մեկնարկելու է 2015 թվականին կայանալիք Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ամփոփիչ կոնֆերանսի նախապատրաստական կոմիտեի երկրորդ նստաշրջանը: Մունի խոսքերով՝ դրանում միջուկային երկրներին հնարավորություն կտրվի ընդունել վճռական քայլեր՝ միջուկային զինանոցի կրճատման ու դրանց թափանցիկության ուժեղացման մասին: Պան Գի Մունը միջուկային զինաթափման հարցում որպես առանցքային դերակատարներ է անվանել ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որոնք տիրապետում են ամենախոշոր միջուկային զինանոցներին: