Բաժիններ՝

Նոր մանրամասներ` Պ. Մակեյան-Լ. Զուրաբյան վեճի մասին. մամուլ

«Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Պետրոս Մակեյան-Լևոն Զուրաբյան վեճի մասին, պարզվում է՝ այն սկսվել է Վարդան Օսկանյան-Լևոն Զուրաբյան գաղտնալսմանը հաջորդող ՀԱԿ նիստում։ Այդ օրը Մակեյանը Զուրաբյանից պահանջել է բացատրություն տալ գաղտնալսման համար, ինչպես նաև, թե ինչ է նշանակում մարտի 1-ի զոհերի նկատմամբ նման վերաբերմունքը։

Ի պատասխան, Լևոն Զուրաբյանն ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել, որովհետև հայտնի է անվտանգության մարմինների ոճը, երբ մտքերը կոնտեքստից հանվում և ցանկալի ձևով են ներկայացվում։ Բացատրությունը չի բավարարել Մակեյանին, և հենց այդ նիստում նա պահանջել է Զուրաբյանի հրաժարականը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Արդյունքում, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, Լևոն Զուրաբյանը որոշել է խաղի մեջ ներքաշել ՀԱԿ Աջափնյակի ղեկավար Պետրոս Գևորգյանին, որը ԺՀԿ քաղխորհրդի անդամ է և փորձում է թավշյա «պերեվարոտ» անել։ Այստեղ մի նյուանս էլ կա՝ այդ գրասենյակի ծախսերը հոգում է ՀԱԿ-ը, այսինքն՝ Զուրաբյանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս