Բաժիններ՝

Ստեփանակերտի օդանավակայանի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. Բրայզա

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև հնարավոր ռազմատեխնիկական համաձայնագրի կնքման խնդրին.

«Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ Հայաստանում գոյություն ունի ռազմաբազա, ուր ծառայում են ռուս զինվորականները: Ըստ այդմ էլ, կողմերի միջև կնքվում է ռազմատեխնիկական համաձայնագիր: Սակայն ես ծանոթ չեմ այդ համաձայնագրի բովանդակության հետ, գլխավորն այն է, որ դա լինի բաց, թափանցիկ: Համանախագահող բոլոր երկրներն էլ պետք է իմանան, թե ինչ է կատարվում Հայաստանի ու Ռուսաստանի միջև, որովհետև առանց դրա չի լինի վստահություն:

Ինչ վերաբերում է Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը, ապա այն կարող է հանգեցնել Ղարաբաղյան հակամարտության շուրջ լարվածության էսկալացիային: Այդ հարցը կարող է լուծվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես և հակամարտությանն առնչվող մյուս բոլոր հարցերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս