Անջեյ Կասպրշչիկը 17-րդ անգամ նշանակվել է Ղարաբաղի գծով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ 2013 թվականին ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության ստանձնման շրջանակներում իրականացվել են անձնական ու հատուկ ներկայացուցիչների նշանակումներ:
Անջեյ Կասպրշչիկի՝ Ղարաբաղյան հակամարտության գծով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատը երկարաձգվել է մեկ տարով: Կասպրշչիկն այդ պաշտոնը զբաղեցնում է 1997 թվականի հունվարից:
Իսկ ահա հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվել է Անդրեյ Դեշչիցան: