Հայտնի է դարձել Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև նոր բանակցությունների անցկացման ժամկետը
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/resized_280_pic_85193.jpg)
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների հերթական փուլն անցկացվելու էփետրվարի 12-ին: Այն տեղի է ունենալու Թեհրանում: Այս մասին հայտնել են իրանական ԶԼՄ-ները:
Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների վերջին փուլն անցկացվել է չորեքշաբթի ու հինգշաբթի, ինչը չի հանգեցրել էական արդյունքների: ԱԷՄԳ-ի պատվիրակությունն այսօր առավոտյան լքել է Իրանի մայրաքաղաքը և վերադարձել է Վիեննա:
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելուն, սակայն այդ հարցում յուրաքանչյուր համաձայնագրի կնքման ժամանակ պետք է հաշվի առնվի խաղաղ նպատակներով ուրան հարստացնելու Թեհրանի իրավունքը: