Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԵԽ ԽՎ պատվիրակությանը

Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հունվարի 17-ին հանդիպել է ԵԽ ԽՎ պատվիրակությանը՝ Կարին Վոլդսեթի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է գտնվում առաջիկա նախագահական ընտրությունների նախաշեմին ընտրական օրենսդրությունը և քարոզարշավը դիտարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀԱԿ գրասենյակից:

ԵԽ ԽՎ պատվիրակության խնդրանքով Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը: Ներկայացվել են նաև այն պատճառները, որոնք վճռորոշ դեր են խաղացել Հայ Ազգային Կոնգրեսի՝ ընտրություններին չմասնակցելու որոշում կայացնելու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի